Thursday, 18 06 2026
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին

Թուրքիայի այս գործողությունը բացահայտ ագրեսիա է. Ռուբեն Սաֆրաստյան

Սիրիայի դեմ թուրքական ագրեսիայով պայմանավորված սիրիական կոնֆլիկտի լուծման քաղաքական գործընթացները մեծ հարված ստացան: Թուրքական զորքերը Աֆրինի ուղղությամբ խորացան Սիրիայի տարածք:

Սա բացահայտ ագրեսիա է, և աշխարհն աչքերը փակեց դրա վրա: Հրավիրված ասուլիսում այս մասին նշել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:

«Թուրքական գործողությունների որևէ լուրջ դատապարտում չեղավ ոչ խոշոր երկրների, ոչ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից: Թուրքիայի այս գործողությունը մեծ հարված էր սիրիական հարցով պայմանավորված խաղաղ գործընթացին: Մյուս կողմից՝ Սիրիայում առկա իրադրության զարգացման մեջ ես դրական միտում եմ տեսնում: Այն է` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միաձայն ընդունվեց բանաձև, որով մեկ ամսով ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա` սա խոսում է այն մասին, որ Սիրիայում հիմնական խաղացողների միջև ձեռք է բերվել որոշ առումով համաձայնություն: Թուրքագետն այս հուսադրող միտումը կապում է այն հանգամանքի հետ, որ ամերիկյան և ռուսական կողմերը որոշ առումով կարողանում են համաձայնության գալ և այն պահել:

«Սիրիայում սկսում է գործել կարմիր գծերի դիվանագիտությունը: Այսինքն` որոշակի շրջանակներում հիմնական խաղացողներին հնարավորություն է տրվում իրենց նպատակներն իրականացնել` դնելով կարմիր գիծ, որը չպետք է անցնել: Կարծես, թե դեռևս հնարավորություն կա Թուրքիայի ագրեսիան որոշակի շրջանակի մեջ պահելու առումով: Ի՞նչ նկատի ունեմ` այս ասելով: Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, որ հաջորդ հարվածը հասցվելու է Մամբիջի ուղղությամբ: Բայց Թիլերսոն-Էրդողան բանակցություններից հետո հույս կա, որ հնարավոր կլինի գտնել փոխզիջումային տարբերակ»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, ապա թուրքագետը նշեց, որ այդ խնդիրն իջեցվել է մեկ մակարդակ ավելի ցածր. Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տեղի են ունենում խառը խմբերով բանակցություններ: Սպասվում է, որ մինչև մարտի կեսերը բանակցությունները կավարտվեն, և հաջողությամբ պսակվելու դեպքում ինչ-ինչ որոշումներ կընդունվեն ավելի բարձր մակարդակով: Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ հաջողվեց գոնե մինչև մարտի կեսերը թուրքական ագրեսիան կանգնեցնել Սիրիայի նկատմամբ:

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծեց, որ Թուրքիայի վերջնական նպատակն է 30 կմ խորությամբ դեպի Սիրիա ամբողջ սահմանին ստեղծել անվտանգության գոտի, այսինքն՝ այդ տարածքը դարձնել անմարդաբնակ, ինչը նշանակում է տեղահանել, վռնդել տեղի քրդական բնակչությանը: «Եթե դա տեղի ունենա, ապա մենք կարող ենք ասել, որ 21-րդ դարում ականատես կլինենք Թուրքիայի կողմից ևս մեկ ցեղասպանական քաղաքականության»,-հավելեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում