Մադոննան սովոր է ապշեցնել հասարակությանը. չնայած 59 տարեկան հասակին, երգչուհին մշտապես համարձակ հանդերձներ է ցուցադրում, իսկ երբեմն ընդհանրապես առանց մի կաթիլ ամոթի ցուցադրում է մազածածկ թևատակերը։
Այս անգամ էլ աստղը չի դավաճանել իր սովորությանը և Instagram-ում կիսվել է նոր լուսանկարով, որտեղ նա բավական համարձակ հագուստով է։ Տեսախցիկի առջև նա մեջքով է կանգնած, իսկ գլխարկը ամբողջացնում է նրա սեքսուալ կերպարը։
«Եթե ինչ որ մեկը ձեզ մեջքով շուռ է եկել, բաց թողեք նրան»,– իր լուսանկարը այսպես է մեկնաբանել աստղը։





































