Ինտերպոլի կենտրոնական բյուրոն «կարմիր շրջաբերականի» մեջ է ներառել Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին և պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին, ովքեր հայրենիքում մեղադրվում են մի քանի քրեական հանցագործությունների մեջ:
Ինտերպոլի պաշտոնական կայքի տվյալներով` Ադեիշվիլին հետախուզվում է շահույթ ստանալու նպատակով ծառայողական դիրքի չարաշահման, անմարդկային և ստորացուցիչ վերաբերմունքի, ապացույցները կեղծելու և հանցագործության դրդելու մեջ:
Կեզերաշվիլիին հետախուզում են մեծ չափերի կաշառք վերցնելու, Վրաստանի տնտեսական սահմանով ապրանք անցկացնելիս փոխադրման օրենքները խախտելու, փողեր լվանալու, պետական միջոցները ապօրինաբար յուրացնելու մեջ:










































