ԱՄՆ քաղաքացիների մոտ 1/3-ը (35 տոկոս) հավանություն է տալիս երկրի նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի աշխատանքին։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն անցկացրել է CNN հեռուստաալիքը։
Այսպիսով՝ ԱՄՆ նախագահի ժողովրդականությունը կրկին հասել է դեկտեմբերյան նշագծին, որը դարձել էր ամենացածրը նրա նախագահության ողջ ընթացքում։ Հունվարին պետության ղեկավարի վարկանիշն անսպասելիորեն բարձրացել էր՝ հասնելով 40 տոկոսի։ Այդ ժամանակ վերուծաբանները դա կապել էին Կոնգրեսին հղված ԱՄՆ նախագահի ուղերձի դրական գնահատականներով։
Վարկանիշի ներկայիս անկումը փորձագետները բացատրում են Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած ողբերգությամբ, որի զոհն է դարձել 17 մարդ։ Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների կեսից ավելին (54 տոկոսը) չի կիսում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության ոլորտում Թրամփի նախաձեռնություններին։










































