32-ամյա այրի Ջեկ Քոաթսը Instagram-ում տեղադրել է իր նոր ընտրյալի լուսանկարը, որով մի կողմից ջերմ մաղթանքներ է ստացել, մյուս կողմից՝ դավաճանության մեջ մեղադրանքներ։

31-ամյա Էմի Քոաթսը, Ջեկի կինը, վահանաձև գեղձի քաղցկեղի մասին իմացել է 2016-ի հունվարին։ Բժիշկներն ասել են, որ նա կբուժվեր, եթե իրենց դիմեր կես տարի առաջ։ Ախտորոշումից անմիջապես հետո սիրահարները որոշում են երեխա ունենալ։ Երկու անհաջող փորձից հետո, նրանք որոշում են փոխնակ մոր օգնությանը դիմել։ Փոխնակ մոր հղիության լուրը հաստատվել է երեք ամիս անց։ Էմին մահացավ այն մտքով, որ իրենից հետո սերունդ է թողել։ Սակայն մի որոշ ժամանակ անց Ջեկն իմանում է, որ փոխնակ մոր հղիությունը արտարգանդային է եղել։

Մի քանի ամիս անց Ջեկը հանդիպում է Ջենիին։ Թե ինչու նրան, պատասխանը պարզ երևում է նկարից։

Այժմ Ջեկը պատրաստվում է վազքի մարաթոնի՝ կնոջ հիշատակին։ Մարզումները սկսելու համար նա իր նոր ընտրյալի հետ որոշել է Իռլանդիա մեկնել։ Մեկնումից առաջ Ջեկը Instagram-ում առաջին անգամ իր նոր ընկերուհու լուսանկարն է տեղադրել, և շատերը զարմացել են Էմիի հետ նրա ունեցած նմանությունից։ Ոմանք նրան աջակցել են, իսկ ոմանք, օրինակ Էմմիի քույրը, նրան մեղադրել է իրենց ընտանիքի հանդեպ որևէ զգացմունք չունենալու մեջ։

«Տարօրինակ բացասական մեկնաբանությունները, որոնք այստեղ ուրիշներն էին գրում (մարդիկ, ովքեր չեն ճանաչում ինձ, չեն հասկանում իմ կյանքը կամ թե ինչ եմ ես վերապրել) հեռացրել եմ։ Իմ կյանքում տեղ չկա նեգատտիվին»,– գրել է Ջեկը։










































