Դոլարը նորից նահանջում է: Ավանդաբար, դոլարը շաբաթը փակում է անկումով: Այսօր NASDAQ OMX Armenia բորսայում կայացել է 2 մլն 650 հազար դոլարի առքուվաճառք: Արդյուքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 404 դրամ, այսինքն՝ 1 դրամ 75 լումայով պակաս նախորդ օրից:
Իջել է նաև Կենտրոնական բանկի հրապարակած դոլարի միջին փոխարժեքը: Մեկ օրում դոլարն էժանացել է 30 լումայով՝ դառնալով 405 դրամ 33 լումա:
Միաժամանակ, NASDAQ OMX Armenia-ի վարկային ռեսուրսների հարթակում կնքվել է 14 գործարք՝ 30 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Վարկային ռեսուրսների միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.01%: