Friday, 10 07 2026
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է
Ամերիկյան AECOM-ի թիմը ուսումնասիրել է ԹՐԻՓՓ-ի տեղանքը
Սպասվում է կարճատև անձրև
Ծառուկյանը հետապնդվում է ոչ որպես ընդդիմադիր, այլ՝ օտարերկրյա գործիք. սա ուղերձ է Ռուսաստանին

Կլեպտոկրատիա և չգրված օրենքների երկիր

Հանցագործ աշխարհն ապրում է չգրված օրենքներով, որոնց շրջանակներում որոշվում են «ճիշտն» ու «սխալը»: Հայաստանի ներկայիս վիճակը շատ նման է այդ իրականությանը. սահմանադրականությունը, քաղաքականությունը խեղդվում են «ճշմարիտ», նույնիսկ ոգեղեն թվացող կարգախոսների, գեղեցիկ, բայց ավտորիտար փաթեթավորումների հորձանուտում: Խորհրդարանական համակարգին անցում կատարած Հայաստանում առաջին ահազանգը հնչեց 2016-ի վերջին` Վանաձորի ավագանու ընտրություններից հետո, երբ «մանդատգողությունը» դարձավ նոր իրականության, ստատուս-քվոյի բաղադրիչ` ականի վերածվելով սահմանադրականության հիմքում: Սահմանադրականությանը սպառնացող լոկալ մարտահրավերը չկանխվեց, ավելին`ՀՀԿ-ն որոշեց ՕԵԿ-ի հետ հուշագրով լեգիտիմացնել «մանդատգողությունը»: «Չգրված օրենքների» մշակույթը հիմա գլոբալ դրսևորում է ստանում: Նոր իշխանության ձևավորման հիմքում Սերժ Սարգսյանը դրել է «ընդարձակ մեծամասնության», «ազգային համերաշխության» բանաձևերը:

Թվում է` արտառոց ոչինչ չկա և ձգտումը միանգամայն ռացիոնալ է. Սերժ Սարգսյանը փորձում է լեգիտիմության ավելի մեծ պաշարով օժտել նոր նախագահին, կառավարությանը: Սակայն գեղեցիկ ձևակերպումներն որևէ աղերս չունեն քաղաքականության, Սահմանադրության հետ և առհասարակ` համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման պաթետիկ կլիշեները բնորոշ են ավտորիտար առաջնորդներին:

«Ընդարձակ մեծամասնությունը» ենթադրում է իշխանության ստեղծում, որի նկատմամբ չեն լինելու քաղաքական վերահսկողություն և ընդդիմության համարժեք հակակշիռներ: Մեր պնդումը հիմնվում է սահմանադրական իմպերատիվ պահանջի վրա, որը ենթադրում է իշխանության ձևավորում` «կայուն մեծամասնության» հիմքով: Քաղաքական հարթության վրա «կայունության» «ընդարձակումը» մեզ տեղափոխելու է 80-սկանների սովետական «ճահիճ», որի խորքերում ընդդիմախոսությունը խեղդվում էր` նույնացվելով այլախոհության հետ: Իրավա-քաղաքական տեսանկյունից` «ընդարձակ մեծամասնությունը» դառնում է չգրված օրենք, որը դելեգիտիմացնում է խորհրդարանը, որը սահմանադրական պահանջով առնվազն մեկ երրորդով պետք է կազմված լինի ընդդիմությունից: Այսինքն, մեզ առաջարկվում է մի կողմ դնել Սահմանդրությունը և ապրել չգրված օրենքով: Ազգային համերաշխությունը բուտաֆորիա է, երբ հնչում է` որպես քաղաքական կատեգորիա:

Քաղաքական տեսանկյունից` ազգային համերաշխության միակ ռացիոնալ դրսևորումը կարող է տեղի ունենալ սահմանադրականության, օրինական ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ, մնացած դեպքերում` ազգային համերաշխությունը կարող է սպասարկել համազգային օրակարգ կամ դիմագրավել արտաքին մարտահրավերներին: Սերժ Սարգսյանն առաջարկում է ազգային համերաշխությունը դնել իշխանության ձևավորման հիմքում, ինչը ենթադրում է ընդդիմության քաղաքական և ինստիտուցիոնալ հիմքերի ոչնչացում, նրա մարգինալացում: Նման բան Սահմանադրությունը չի ենթադրում, ըստ այդմ` Սարգսյանը դարձյալ առաջարկում է ապրել չգրված օրենքներով:

Սովետի նման տոտալիտար երկրները իրենց դեսպոտիզմը լեգիտիմացրել էին Սահամանադրություններով և ագրեսիվ գաղափարախոսություններով: Երբ պետությունը ապրում է գրված և չգրված օրենքների կոնտրաստով, նմանվում է հանցագործ աշխարհին: Այսօրվա հայաստանյան իրականությունը հար և նման է այս իրավիճակին` ակտուալ դարձնելով գողապետությո՞ւն, թե՞ խորհրդարանական հանրապետություն դիլեման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում