Յոհանեսբուրգի իշխանությունները թույլ կտան գերեզմանաքարերի վրա ազդանշանային համակարգ տեղադրել: Այս մասին հաղորդում է տեղական The Times պարբերականը: Նման կերպ իշխանությունները փորձում են դադարեցնել գերեզմաններ կողոպտելը:
Համակարգը տեղադրող ընկերության տնօրենը բացատրել է, թե ինչպես է այն աշխատում: Հենց որ գերեզմանից հեռացվի գերեզմանաքարը, արձանը կամ ծաղկամանը, անմիջապես կաշխատի այնտեղ տեղադրված, այսպես ասած «տեղափոխման հաղորդիչը», և տերերը SMS-հաղորդագրություն կստանան այդ մասին:
Հաղորդիչի շնորհիվ նաև հնարավոր կլինի պարզել, թե որտեղ են գողերը փորձում թաքցնել առևանգած իրերը:






































