Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Արցախում քաջ գիտակցում են՝ ամեն րոպե կարող է լայնածավալ պատերազմ սկսվել

Մենք շատ լուրջ ենք վերաբերում ԱՄՆ ազգային հետախուզության պետի համաշխարհային սպառնալիքների վերաբերյալ գնահատական-հաշվետվությանը, որտեղ նշվում է, որ 2018-ին հնարավոր է Ղարաբաղում լայնածավալ պատերազմ սկսի, որովհետև հասկանալի է, որ ԱՄՆ-ը հետախուզական բազմաթիվ տեղեկություններ ունի: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Նրա խոսքերով՝ մյուս կողմից դա իրենց համար նորություն չի, որովհետև նման բան լսել են նաև նախորդ տարի, բացի այդ, ըստ Բալայանի, Արցախում ապրող հանրությունը քաջ գիտակցում է, որ ամեն րոպե, իսկապես, կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսվել: Հանրությունը դրան պատրաստ է, իսկ պետական մարմինները համարժեք քայլեր են կատարում, այդ թվում՝ բանակի ամենօրյա հզորացում, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերում, տեսանելիության սարքերի, հետախուզական նոր տվյալների ձեռքբերում:

«Կարծում եմ՝ հանրությունը պետք է հանգիստ լինի, որովհետև 200 կմ-անոց սահմանի վրա իսկապես ձևավորված բանակ գոյություն ունի, որը պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն: Դրա մասին է վկայում 2016-ի ապրիլյան իրադարձությունները, ընդ որում՝ այն ժամանակ ամբողջ բանակը չէր գործընթացի մեջ մտել»- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե «վերադարձնելու են» Երևանն ու Զանգեզուրը, և ինչու իշխանությունները գրեթե որևէ կերպ դրան չարձագանքեցին, Բալայանը նշեց. «Այնքան անլուրջ էր այդ հայտարարությունը… բոլորը քաջ գիտակցում են, որ դա ներքին լսարանի համար է, որտեղ Ալիևը պետք է ներկայանա որպես ուժեղ տղա, որ կարող է բոլոր հարցերին լուծում տալ, այդ թվում՝ նվաճել Երևանն ու Զանգեզուրը: Այդ զառանցանքը մենք ամեն օր լսում ենք»։

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում