ԱՄՆ-ի Տեխաս նահանգում պայթել է Chevron կորպորացիայի գազատարը, հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է մեծ ծավալ ընդգրկած հրդեհի բռնկման մասին: Մոտակա տների բնակիչները տարհանվել են:
Այրվել է մի քանի պիկապ, որոնք կայանված են եղել մերձակայքում:
Ըստ փրկարար ծառայության՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Տեխասի իշխանությունները հայտնել են, որ վնասվել է 3700 կմ-անոց խողովակաշարը:








































