Friday, 03 07 2026
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան

Օրենք հանրային ծաղրի մասին

Երեկ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկում էին օրենքի նախագիծ՝ Պաշտոնական վիճակագրության մասին: Այն ներկայացնում էր Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը: Հանձնաժողովի անդամ պատգամավորները և Ստեփան Մնացականյանը հանդիպման ժամանակ բազմաթիվ հումորներ արեցին, ծիծաղեցին և անկեղծ ուրախացան: Չէ որ քննարկվում էր Պետական վիճակագրության մասին օրենքի նախագիծը: Մի՞թե ծիծաղելի չէ:

Օրինակ՝ Ստեփան Մնացականյանի ներկայացրած օրենքով, վիճակագրության պետական խորհրդի 7 անդամներին, այդ թվում և նախագահին, նշանակում է ՀՀ կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ: Այս դրույթը ներկայացնելիս, Ստեփան Մնացականյանը սրտնեղված ասաց. Ցավոք, այլևս նախագահը չի նշանակելու վիճակագրության խորհրդի անդամներին, ինչին հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ ոչ մի ցավալի բան էլ չկա, ամեն ինչ կարգավորվում է Սահմանադրությամբ: Երկար ժամանակ Մնացականյանը փորձում էր դուրս գալ այն տհաճ իրավիճակից, որում հայտնվել էր, որովհետև ստացվում է, որ իր համար ցավալի է, որ իրեն այսուհետ ոչ թե նախագահը, այլ վարչապետն է նշանակելու նույն պաշտոնում: Մնացականյանը անընդհատ կրկնում էր, որ Հարությունյանի ուղղումը տեղին էր, դրանով առաջացնելով շատերի ծիծաղը:

Պատգամավորները բավականին զվարճացան, երբ «Ծառուկյան» դաշինքի անդամ Սերգեյ Բագրատյանը Մնացականյանին հարցրեց, թե ինչպես են հաշվում գյուղացիական տնտեսությունների արտադրանքի իրական ծավալը, այն դեպքում, երբ ինքը չի կարող նույնիսկ իր հարևանից ստույգ տեղեկանալ, թե նա որքան խնձոր է աճեցրել: Երբ ինքը հարցնում է հարևանին, վերջինս ասում է՝ 10 տոննա, բայց վաճառում է 50 տոննա: Մնացականյանն այս հարցին այդպես էլ չպատասխանեց, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ ոչ մի ձև էլ չեն հաշվում, ու հաշվելու ոչ մի մեխանիզմ էլ չկա. պետք է՝ աճ են ցույց տալիս, պետք է՝ անկում են գրանցում: Ինչպես չծիծաղես Բագրատյանի միամտության վրա:

Ծիծաղելին այն էր, որ պատգամավորները կարծում են, որ եթե այսուհետ վարչապետը նշանակի վիճակագրության պետական խորհուրդի նախագահին և անդամներին, ապա այդ մարմինը ամբողջովին կախված կլինի գործադիր իշխանությունից և նրա ղեկավարից, և կկատարի այդ իշխանությունը: Հասկանում եք՝ չենք ունենա անկախ վիճակագրություն: Ուրիշ բան ներկա իրավիճակը, երբ նշանակում է նախագահը, և վարչապետից անմիջական կախվածություն, կարծես թե, չկա: Մի՞թե ավելի մեծ հումոր կարելի է մտածել, սա այնքան ծիծաղելի է, որ մարդ կարող է չդիմանալ հումորի նման չափաքանակին և ուշագնաց լինել: Բարեբախտաբար, մեր պատգամավորները բավարար կոփված են, ուշագնացություններ չեղան:

Իսկ ամենամեծ հումորը մեր երկրում վիճակագրության գոյությունն է, այն թվերը, որոնք հրապարակվում են Ստեփան Մնացականյանի ղեկավարած կառույցի կողմից: Այդ թվերը ոչ այնքան հումոր են, որքան ծաղր՝ հայ հասարակության նկատմամբ: Տնտեսական ակտիվության, համախառն ներքին արդյունքի անընդմեջ ու հավերժական աճի մասին տեղեկությունները, որ անընդհատ ներկայացնում է այդ մարմինը մի կողմից, իսկ մյուս կողմից՝ գների կայունության կամ աննշան գնաճի մասին հավաստիացումները կարող են ծիծաղ առաջացնել անգամ հումորի զգացողությունից բացարձակապես զուրկ մարդու մոտ: Ինչո՞ւ, դե որովհետև յուրաքանչյուր մարդ, անգամ նրանք, ովքեր վաղուց դադարել են ծիծաղել, առիթի բացակայության պատճառով, բայց շարունակում են ապրել Հայաստանում, տեղյակ են երկրում իրական վիճակի մասին: Եվ այդ մարմնի կողմից հրապարակված թվերը լսելիս, նրանց դեմքն անգամ ծամածռվում է, որը կարելի է որպես ծիծաղ և ուրախության դրսևորում ներկայացնել՝ վիճակագրական տվյալների մասով:

Այնպես որ, երեկ քննարկված և հավանության արժանացած նախագիծը հանգիստ կարելի է որակել որպես օրենք հրապարակային ծաղրի մասին: Ուրիշ էլ ինչ կերպ բնորոշես այն, ինչ փորձում են ներկայացնել որպես վիճակագրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում