Paramount ստուդիան համացանցային հասարակությանը ներկայացրել է թրեյլեր՝ Դարեն Արոնոֆսկու երկար սպասված «Նոյ» ֆիլմից: Աստվածաշնչյան սյուժեով ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս օսկարակիր Ռասել Քրոուն (Նոյ) և Ջենիֆեր Քոնոլին: Նախագծի արտադրական բյուջեն կազմում է 130 մլն դոլար: Այս մասին հայտնում է Film Pro-ն:
Ռեժիսորը իսկական դյուցազնական ֆիլմ է նկարահանել՝ Նոյի և համաշխարհային ջրհեղեղի մասին աստվածաշնչյան հայտնի պատմության մոտիվներով:
Ֆիլմում նկարահանվել են նաև Էնթոնի Հոփկինսը, Էմմա Ուոթսոնը և Ռեյ Ուինսթոնը: Երաժշտության հեղինակն է Քլինթ Մենսելը, ում հետ ռեժիսորը համագործակցում է մեծ կինոյում իր կարիերայի մեկնարկից ի վեր:
Նկարահանումները կատարվել են Իսլանդիայում և ԱՄՆ-ում: Բոլոր կենդանիները, որոնց Նոյը վերցնում է տապան, ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի միջոցով ILM ստուդիայի կողմից: Ֆիլմը համաշխարհային էկրան կբարձրանա 2014-ի մարտի 27-ին:









































