Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը 100 կգ ոսկի է նվիրաբերել Հնդկաստանի հայտնի Մախաբոդխի տաճարի գմբեթը զարդարելու համար, որտեղ լեգենդի համաձայն՝ Գաուտամա Սիդխարթխան դարձավ Բուդդա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
14.5 մլն դոլար արժողությամբ շռայլ նվիրատվությունը հատուկ չվերթով ուղարկվել է Հնդկաստանի Բիխար նահանգ, որտեղ գտնվում է բուդդայական ամենահարգի սրբատեղիներից մեկը:
Ինչպես նշել են տաճարի պահապանները, տաճարի գմբեթը ոսկեզօծելու համար անհրաժեշտ է մոտ 300 կգ ոսկի: Անհրաժեշտ ամբողջ թանկարժեք մետաղը արդեն հավաքվել է բարեգործների շնորհիվ, իսկ զարդարելու աշխատանքները պետք է ավարտվեն 1 ամսվա ընթացքում:
Տաճարը հիմնադրվել է մ.թ.ա. 260 թվականին:









































