S&P միջազգային գործակալությունը բարձրացրել է Եգիպտոսի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը տեղի և արտասահմանյան արժույթում՝ CCC+-ից մինչև B-: Վարկանիշի կանխատեսումը կայուն է: Այս մասին հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը:
S&P-ի վերլուծաբանների կարծիքով՝ վարկանիշի վերանայումը կապված է այն բանի հետ, որ Եգիպտոսի իշխանությունները ապահովել են արտասահմանյան բավականաչափ ֆինանսավորում՝ երկրի կարճաժամկետ ֆիսկալ կարիքները բավարարելու համար:
Գործակալության մասնագետներն ակնկալում են, որ վարկատուների աջակցությունը Եգիպտոսին կշարունակվի: Հենց այդ օգնության շնորհիվ հանրապետության իշխանությունները կլուծեն երկրի քաղաքական և տնտեսական խնդիրները:









































