Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն հրաժարական է ներկայացրել: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին նա հայտարարել է հատուկ մամլո ասուլիսի ժամանակ:
Նա շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ներին և նախագահի աշխատակազմին արգասաբեր աշխատանքի համար:
«Չեմ պատմի, թե աշխատակազմի աշխատակիցները քանի մարդու են օգնել: Շատ եմ ցանկանում, որ այդ պալատը մնա առաջին դեմքին, որտեղ նա կարող է հյուրեր ընդունել: Այս պալատը ոչ միայն Միխեիլ Սաակաշվիլիինն է, այն պատկանում է վրացի ժողովրդին: Հպարտ եմ, որ կանգնած եմ եղել նման առաջնորդի կողքին, որն անպայման կմտնի պատմության մեջ»,- ասել է նա:
Նախկին նախագահի խոսնակը նաև շնորհավորել է Գեորգի Մարգվելաշվիլիին նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ ապագա նախագահին և նրա մամլո խոսնակին ցանկանում եմ, որպեսզի այս հարթակից այնպիսի հայտարարություններ անի, որոնց մասին ես երազել եմ»,- ասել է Մանջգալաձեն:








































