Ֆիլիպիններին պատուհասած «Հայան» ավերիչ փոթորկից տուժածների համար այժմ գումար նվիրաբերել կարող է Facebook սոցցանցի ցանկացած օգտատեր:
Էջի վերին մասում հայտնվել է հատուկ կոճակ՝ նախատեսված Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման հաշվին գումար փոխանցելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Պաշտոնական վերջին տվյալներով՝ թայֆունի զոհ է դարձել ավելի քան 2300 մարդ: Ավելի քան 4400-ը ապաստան են ստացել ՄԱԿ-ի տարհանման կենտրոններում:
http://philanthropy.com/img/photos/biz/facebook-haiyan-web.jpg









































