Ալկոհոլի վնասակարության մասին նախազգուշացումները ու դրա գովազդը սահմանափակող այլ միջոցառումները չեն կարող հաղթահարել այն գայթակղությունները, որից օգտվում են ալկոհոլ արտադրողները՝ կարծում են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է American Journal of Public Health-ում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ջոն Հոփկինսի անվան Բլումբերգի դպրոցի հետազոտողները ուսումնասիրել են գարեջրի, տոնիկների ու քաղցր թույլ ալկոհոլային ըմպելիքների գրեթե 1.8 հազար գովազդներ, որոնք հրապարակվել են 2008-2010թթ. ամերիկյան ամսագրերում:
Գիտնականները պարզել են, որ չնայած գովազդի հանդեպ գոյություն ունեցող պահանջներին, օրինակ՝ առկա նախազգուշացումներին, շատ գովազդային ապրանքներ պարունակում են թաքնված ուղերձներ, որոնք խթանում են ալկոհոլի օգտագործումը:
Օրինակ՝ արտադրողներն իրենց ապրանքները գովազդում են գունագեղ հագնված գեղեցիկ աղջիկների օգնությամբ և այլն:
Ըստ հրապարակման՝ ԱՄՆ ալկոհոլային ընկերությունները ամեն տարի ծախսում են 4 մլրդ դոլար իրենց ապրանքը վաճառելու համար, քանի որ միայն 2008-2010թթ. ամսագրերում գովազդի վրա ծախսվել է 847 մլն դոլար:








































