Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեր կխաղա Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և գայլը» (1936) երաժշտական հեքիաթ-ներկայացման մեջ։ Ներկայացումը տեղի կունենա Ելիսեյան պալատում, մարտի 1-ին։ Այս մասին հայտնում է BFM TV-ն։
Թե որ կերպարի դերով հանդես կգա քաղաքական գործիչը, չի հաղորդվում։
Ներկայացման երաժշտական ուղեկցությունը կապահովվի Հանրապետական գվարդիայի նվագախումբը։









































