Իշխող Հանրապետական կուսակցության շենքի կենտրոնական մուտքի դիմացի մայթի և հարակից տարածքում մի խումբ քաղաքացիներ շարունակում են իրենց բողոքի ցույցը: Նրանց ձեռքներին կա «մի դրդեք հարկատուներին արտագաղթի», «Stop կուտակային կենսաթոշակին» գրությամբ պաստառներ:
Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս գալ մուտքի մոտ և բարձրաձայնել իրենց խնդիրները: Ոստիկանները պատ են կազմել: Ցուցարարներին քիչ առաջ մոտեցավ Երևանի փոխոստիանապետ Վալերի Օսիպյանը և ասաց, որ նրանք խանգարում են մարդկանց աշխատանքը, ինչին ի պատասխան՝ հավաքվածները վրդովմունքով նշեցին, որ իրենց նպատակը մարդկանց աշխատանքի ուղարկելն է:
Այս պահին ցուցարարները բղավում են՝ «Հիմա՛ հիմա՛, ամո՛թ ՀՀԿ ներկայացուցիչներին» և պահանջում, որ նրանք ներկայանան ԱԺ արտահերթ նիստին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում այն տապալվել էր իշխող կուսակցության կողմից քվորում չապահովելու պատճառով: Երթից անպակաս է նաև ՀՀԿ-ական տատիկը:








































