Օրենքով գող Անդրեյ Կրիլովը «Կռիլը» երկրպագուների իր ակումբն ունի «ВКонтакте» սոցցանցում։
«Այս խումբը ստեղծվել է, որպեսզի նրա հիշատակը պահվի։ Դե նաև գրքերի, Անդրեի երաժշտությամբ դիսկերի թողարկման համար։ Թե ինչու խմբում այդքան շատ մարդ կա՝ հարցրեք իրենց»,– պատմել է խմբի ղեկավարներից մեկը՝ Ալեքսանդր Սեվերովը։

Խմբում քրեական հեղինակության տարբեր բանաստեղծություններն ու երգերն են դրված։ Նաև խմբի հեղինակները Անդրեյի կյանքի տարբեր լուսանկարներ են տեղադրում և մոտիվացնող մեջբերումներ։ «Գողական կյանքը շաքար չէ, և ամեն մեկը չի կարող այն մինչև վերջ արժանապատվորեն անցնել։ Կրիլին կարողացան սպանել, բայց չկարողացան կոտրել։ Վայելքի մեկ րոպեի համար մենք տանջանքով ու արցունքով ենք վճարում։ Մի հավատա, մի վախեցիր, մի խնդրիր»,– ասվում է հրապարակումներից մեկում։ Բացի այդ, Կրիլովի կինը տարբեր հիշողություններ է հրապարակում իրենց համատեղ կյանքից, ինչպես նաև գումար է հավաքում օրենքով գողի արձանի վերականգնման և նրա մասին ֆիլմ ստեղծելու համար։









































