Sunday, 12 07 2026
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է

Ալիևի շուրթերով խոսում է Էրդողանը․ Բաքվի սպառնալիքներին պետք է լուրջ վերաբերել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Յենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են, և ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,- ասել է Ալիևը։

Հարցին՝ թեև առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի նախագահը նման կերպ է արտահայտվում, այդուհանդերձ, կարո՞ղ ենք փաստել, որ սա ոչ թե ներքին լսարանին «կերակրելու» համար է, այլ պաշտոնական Բաքվի որդեգրած հստակ ուղեգիծ, և արդյո՞ք կարելի է Ալիևի նման հայտարարություններին վերաբերել անլուրջ կամ ընդունել որպես հերթական զառանցանք, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց․

«Կան կարծիքներ, թե Ալիևի այս հայտարարությունն իր ներքին լսարանի համար է, բայց եթե մենք հետ նայենք և վերհիշենք մինչ այսօր Ալիևի հնչեցրած հայտարարությունները, ապա հստակ կհասկանանք, որ դա նրա մոտ ծրագրային է․ հիշենք, որ նույն հայտարարությունը և, մի բան էլ դեռ ավելին, նա արել է 2016թ-ի դեկտեմբերի 4-ին՝ Թարթառում․ այս ամբողջը պետք է դիտել նեոօսմանիզմի գաղափարախոսության տեսանկյունից։ Ինչու այս ամենը Թուրքիան չի հայտարարում, որովհետև, եթե այդ մասին խոսի Թուրքիան, որ այդպիսի ծրագիր կա, ապա համաշխարհային հանրության կողմից դա կդիտվի որպես Ցեղասպանության շարունակություն, և դրա համար էլ այդ դերն իր վրա վերցրել է Ալիևը։

Այսօր Իլհամ Ալիևը սպասարկում է այդ գաղափարը, այլ կերպ ասած՝ նա սպասարկում է Թուրքիայի նախագահ Էրդողանի քաղաքականությունը տարածաշրջանում»։

Հարցին՝ նման դեպքում կարո՞ղ ենք ասել, որ Ալիևի շուրթերով խոսում է Էրդողանը, Հարությունյանը պատասխանեց․

«Այո՛, իհարկե։ Մենք ընդհանրապես պետք է Ադրբեջանը դիտենք ոչ թե որպես քաղաքական, ռազմաքաղաքական ինքնուրույն միավոր, այլ որպես մեկ ընդհանուր միավոր Թուրքիայի հետ, և Ղարաբաղյան պատերազմի ժամանակ էլ Թուրքիան լիարժեք աջակցել է Ադրբեջանին՝ ամեն առումներով, և նույնը եղել է նաև 2016թ-ին՝ Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ»։

Պաշտպանության նախկին նախարարը վստահ է, որ այսպիսի սպառնալիքներին Հայաստանը պետք է ամենայն լրջությամբ վերաբերի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում