Լարիսա քաղաքը՝ կենտրոնական Հունաստանի Թեսալիա շրջանի մայրաքաղաքը, 11 երկրների 12 քաղաքներից մեկն է, որը հավակնում է 2016թ. եվրոպական էկոլոգիական մայրաքաղաքի կոչմանը, հայտնում է զբոսաշրջային Greek Travel Pages կայքը:
«Եվրոպայի կանաչ մայրաքաղաք» մրցանակը շնորհվում է այն քաղաքին, որն աչքի է ընկնում առավել առաջատար, էկոլոգիապես մաքուր քաղաքային տնտեսությամբ: Նման քաղաքները ձգտում են տեղադրել քաղաքի կայուն զարգացման առավել բարձր չափանիշներ, հաշվի են առնում իրենց համաքաղաքացիների կարծիքը ու բնապահպանական խնդիրների լուծման համար ներդնում են նորարարական որոշումներ:
Լարիսայից բացի՝ «Եվրոպայի կանաչ մայրաքաղաքի» կոչմանը հավակնում են Դոմբրովա-Գուրնիչան (Լեհաստան), Հեսսենը (Գերմանիա), Լյուբյանան (Սլովենիա), Նեյմեգենը (Նիդերլանդներ), Օսլոն (Նորվեգիա), Ռեջիո-Էմիլիան (Իտալիա), Սանտանդերը (Իսպանիա), Տուրը (Ֆրանսիա), Ումեոն (Շվեդիա), Սարագոսան (Իսպանիա) և Պիտեշտին (Ռումինիա):
Փորձագետների միջազգային խումբը քաղաքները կգնահատի 12 ցուցանիշ հիման վրա:









































