Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Էկոնոմիկայի նախարարին դեռ չեն հրավիրել Հանրապետական կուսակցություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

– Պարոն Ավանեսյան, Ձեզ դեռ չե՞ն առաջարկել անդամակցել Հանրապետական կուսակցությանը:

– Ոչ:

– Դուք ինքներդ նման մտադրություն չունե՞ք:

– Եթե ես մտադրություն ունենայի, կդիմեի: Ընդհանրապես կուսակցական չեմ եղել այն բոլոր ժամանակներում, երբ նախարար եմ եղել:

– Իսկ «Կարֆուրից» ի՞նչ նորություն ունեք:

– Տեղեկություն չունեմ: Երկու շաբաթ է, ձեն չկա:

– Երկու շաբաթ առաջ ի՞նչ տեղեկություններ կային:

– Երկու շաբաթ առաջ մտածում էին, որ միգուցե հետաձգեն: Պատճառը չեն ասում:

– Միգուցե հիմա էլ ահագնացող արտագա՞ղթն է պատճառը: Այսինքն` Հայաստանում սպառման անկման խնդիրներ կան, և նման դեպքերում նպատակահարմար չէ ներդրումներ անել:

– Սպառման տեսանկյունից խնդիր ունենք, ակնհայտ խնդիր ունենք, բայց չեմ կարող ասել, թե հատկապես դա է պատճառը: Համենայնդեպս, մեզ հետ քննարկումների ժամանակ որևէ պատճառաբանություն չի եղել, որը վերաբերում է ինչ-որ մեկի խոչընդոտելուն:

– Ամեն դեպքում խոչընդոտ եղավ: «Կարֆուրը» ցանկացավ «Դալմա Գարդեն Մոլում» խանութ բացել, բայց Սամվել Ալեքսանյանը խոչընդոտեց ու տեղում իր «Գուրման» սուպերմարկետը բացեց:

– Մի բան է, երբ ինձ ասում են, թե ինչ-որ բան խանգարում է, մեկ այլ բան է ենթադրություններ անելը: Իմ վիճակը, ի տարբերություն ձեզ, շատ ավելի բարդ է, ես չեմ կարող ենթադրություններ անել:

– Պարոն Ավանեսյան, «Ֆորբս» ամսագրի՝ «Աշխարհի 10 վատագույն տնտեսությունները» հերթական ուսումնասիրության համաձայն Հայաստանը հայտնվել է 10 վատագույն երկրների շարքում: Հայաստանի հետ են Մադագասկարը, Գվինեան, Վենեսուելան, Ուկրաինան, Ղրղզստանը և այլ երկրներ: Ինչո՞ւ է մեր երկիրը նման վատ արդյունք գրանցել:

– «Ֆորբսը», իհարկե, բավականաչափ հեղինակավոր ամսագիր է: Ինչ մեկնաբանեմ, իսկ կարո՞ղ եմ ասել, որ գործարար միջավայրով լավագույնների մեջ ենք, տնտեսական ազատությունների՝ heritage-ի մասով նույնպես լավագույնների մեջ ենք: Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ «Ֆորբսի» մեթոդաբանությանը: Օրինակ` մենք մրցունակության առումով Ադրբեջանից հետ ենք, բայց որ դիտարկում ես, թե ինչ ցուցանիշներով ես ետ, ապա տեսնում ես, որ եթե ծով չունես, ուրեմն ընկնում ես վերջին տեղերում: Բայց Ուկրաինան ծով ունի: Պետք է տեսնել, թե ինչ ցուցանիշներ են ընկած այդ դասակարգման հիմքում, և որ ցուցանիշն է հատկապես վատ համարվել: Միգուցե ներդրողներին է հարցում արվել:

– Միգուցե ցուցանիշներից մեկն էլ օտարերկրյա ներդրումների և ընդհանրապես ներդրումների անկումն է: Շատ են հնչում կարծիքներ, թե մեր երկրում ներդրումները վտանգված են:

– Բայց Ուկրաինայում այդպես չէ: Ղրղզստանում այդպես չէ: Վտանգված են, բայց ներդրումների մակարդակի իջեցում չկա: Մեզ մոտ իջնում է, և շատ երկրներում է սկսել իջնել: Բայց ի՞նչ է փոխվել 2008-2009 թվականներից հետո: Ունեինք մոտ 1 մլրդ-ի չափ ներդրում, այսօր իջել է մոտ 400 միլիոն դրամի: Ի՞նչը վատացավ: Իշխանությունները կարծես թե նույնն են, ի՞նչ է փոխվել:

– Գուցե արտագաղթի պատճառով ներդրումներ կատարելու ցանկությունները նվազել են: Ո՞ւմ համար ներդրում կատարեն, եթե ներքին շուկան գնալով փոքրանում է:

– Ժամանակի մեջ չեմ կարողանում գտնել այն հիմնարար պատճառները, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է վատագույն տնտեսություն ունեցող 10 երկրների շարքում: Ծանոթ չեմ այդ ամսագրի օգտագործած չափորոշիչներին: 2007 թվականը եղել է օտարերկրյա ներդրումների լավագույն տարին, այդ ժամանակ մենք ունեցել ենք 8-9 հարյուր մլն դոլարի ներդրումներ: Դրանից հետո օտարերկրյա ներդրումները երկու անգամ իջել են: Իհարկե, հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն է: Ես ինքս իրականում չեմ տեսնում այն հիմնարար խնդիրը, որը ներդրումների տեսանկյունից տարբերություն է դնում 2005-2007թթ. և 2012-2013թթ. միջև: Նման էական փոփոխություններ ես այդ դաշտում չեմ տեսնում:

– Իսկ Դուք ուսումնասիրե՞լ եք այդ լավագույն` 2005-2007 թվականների ներդրումների կառուցվածքը:

– Ներդրումների կառուցվածքը շատ կարևոր բան է: Օրինակ` հեռահաղորդակցությունների բնագավառը մի քանի տարի լավ բում է ունեցել, և դրանք ամենախոշոր ներդրումներն են եղել: Հանքագործության մեջ նույնպես ներդրումների մի քանի տարվա բում է եղել, հետո ընկել է: Այդ ոլորտում մի քանի խոշոր ընկերությունները բավարար էին, որ 3-4 անգամ ներդրումների ծավալն ավելանար: Այսինքն` մենք դիվերսիֆիկացված ներդրումների խնդիրը չունենք, կարելի է նաև վերցնել այդ տարիներին շինարարության ոլորտում եղած բումը, որը նույնպես ընկնում է օտարերկրյա ներդրումների տակ:

– Դուք վստա՞հ եք, որ այդ տարիների օտարերկրյա ներդրումներն իսկապես օտարերկրյա են եղել:

– Այնքանով, որքանով, որ մենք նրանց արձանագրում ենք օտարերկրյա:

– Միգուցե դրանց մեծ մասն այնքան էլ օտարերկրյա չէր: Չէ՞ որ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը վերջերս հայտարարեց, թե օտարերկրյա ներդրումների համար սահմանված  շահութահարկի արտոնությունից օգտվել են Հայաստանի բոլոր գործարարները: Այսինքն` այդ արտոնությունից օգտվելու համար նրանք իրենց բիզնեսը գրանցել են օտար երկրներում:

– Պարոն Ալավերդյանը շատ փորձառու մարդ է և իզուր տեղը բաներ չի ասում, բայց ես կարծում եմ, որ դա վերաբերում է ավելի փոքր ծավալներին: Եվ չեմ կարող հիմնավորել, որ երբ շահութահարկի արտոնությունը հանեցինք, օտարերկրյա ներդրումներն ընկան:

– Պարոն Ավանեսյան, նա բառացիորեն հայտարարեց, որ չկար մի գործարար, ով այդ արտոնությունից չօգտվեր:

– Եթե իմանամ, որ շահութահարկի այդ արտոնության շնորհիվ Հայաստանում օտարերկրյա ներդրումները կրկնակի կավելանան, հենց հիմա նման օրենսդրական նախաձեռնություն կբերեմ: Անկախ այն հանգամանքից՝ ներդրողները օտարերկրյա են, թե ոչ:

– Բայց այդ արտոնությունը գործարարներին երկար տարիներ շահութահարկից խուսափելու հնարավորություն ընձեռեց:

– Նորից եմ կրկնում, որ եթե հնարավոր է այդ ներդրումներն այստեղից գնան ու ետ գան, ապա՝ այո, պետք է նման հնարավորություն ընձեռել: Եվ դա հարկերից խուսափում չի: Որովհետև եթե օրենսդրորեն թույլ ես տալիս նման բան անել, ապա դա հարկերից խուսափել չէ: Օրենքով հարկերից խուսափել չես կարող թույլ տալ:

– Պարոն Ավանեսյան…

– Լավ, խուսափել է, օրենքով թույլատրված խուսափում: Եվ ես կուզենայի դա անել, որ տանեն դրսում գրանցեն, ետ բերեն, և մենք տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում ունենանք:

– Միգուցե խորհրդակցեք Ա. Ալավերդյանի կամ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ:

– Կխորհրդակցեմ անպայման, բայց ուզում եմ ասել, որ իմ կարծիքն այդպես չէ: Եվ կարծում եմ, որ մենք պետք է գործիքներ օգտագործենք, այդ թվում և շահութահարկից ազատելու գործիքը, որպեսզի կարողանանք ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավել:

– Վերջին տարիների ճգնաժամը չհաշված՝ Հայաստանն ինչո՞ւ երբեք գրավիչ չի եղել օտարերկրյա ներդրումների համար:

– Գրավիչ չի եղել բազմաթիվ պատճառներով՝ սկսած այն հանգամանքից, որ փոքր երկիր է, ճանապարհները երկու կողմից փակ են, երրորդ կողմը գրեթե փակ է, չորրորդ կողմին էլ բաց ասելը շատ դժվար է:

– Դրանք ինչ-որ առումով բնական խոչընդոտներ են, բայց ներդրումներին խոչընդոտում են նաև այն պայմանները, որոնք իշխանությունների հովանավորությունը չվայելող գործարարին թույլ չեն տալիս ներդրումներ անել առանցքային ոլորտներում: Թեկուզ և այդ ներդրողները լինեն օտարերկրյա:

– Աշխարհի բոլոր զարգացող այն երկրները, որոնք մեծ հաջողությունների են հասել, սկսել են մոնոպոլիաներից, օլիգոպոլիաներից և հսկայական ներդրումներ են բերել իրենց երկիր՝ Սինգապուր, Կորեա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա: Բոլոր այդ երկրները հաջողության և բարեկեցության են հասել այդ ճանապարհով:

– Մեզ մոտ 20 տարի է, նույն վիճակն է, բայց օտարերկրյա ներդրում գրեթե չի գալիս:

– Ի վերջո, դրան է բերելու, պետք է ինչ-որ բան կապիտալիզացվի: Հայաստանն ինքն իր շուկայով չի կարող ապրել, պետք է արտահանի ինչ-որ բան: Արտահանելու համար պետք է մեծ ընկերություն, մեծ ընկերություն ունենալու համար պետք է կապիտալ կուտակվի: Որտեղի՞ց կուտակվի:

– Հայաստանում այդ կապիտալը տնտեսական անհավասար պայմաններում կուտակվում է մի քանի պաշտոնյաների ձեռքում:

– Ոչ հավասար պայմաններ միշտ կան, լինելու են, և դրա դեմ պետք է անընդհատ պայքարել, բայց դա չէ այսօրվա մեր հիմնարար խնդիրը, ընդհանուր գաղափարախոսությունը դա չէ: Ընդհանուր գաղափարախոսությամբ ասում ենք՝ հավասար պայմաններ չենք դնում: Իհարկե, չենք դնում:

– Ինչո՞ւ չենք դնում, և ինչո՞ւ ենք Սամվել Ալեքսանյանի համար ավելի արտոնյալ պայմաններ ստեղծում:

– Չգիտեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում