ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին կոչ է արել Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ չսահմանել՝ հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ հարկավոր է հետևել այդ պայմանին, եթե «ԱՄՆ-ը դեռ ցանկանում է Իրանի հետ պայմանավորվել նրա միջուկային ծրագրի շուրջ»:
Ավելի վաղ Բարաք Օբաման երկարաձգել էր Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը:
Այդ ընթացքում Իրանը դադարեցրել էր իր միջուկային ծրագրի ընդլայնումը:








































