ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է վերանայել առողջապահության ոլորտին վերաբերող Obamacare բարեփոխումը` հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` Օբաման խոստացել է չեղյալ չհայտարարել բժշկական ապահովագրությունը նույնիսկ այն դեպքերում, եթե առաջարկվող ծառայությունները չհամապատասխանեն ավելի վաղ հաստատված չափորոշիչներին:
Բացի այդ, Օբաման ներողություն է խնդրել, որ Obamacare կայքը չի աշխատում:







































