Իրանը 2013 թ. օգոստոսից սկսած՝ չի ավելացրել ցենտրիֆուգերի քանակն իր միջուկային օբյեկտներում: Այս մասին հաղորդում է Agenc France-Presse-ը` վկայակոչելով ԱԷՄԳ-ի փորձագետներին:
Այսպիսով, Իրանը դադարեցրել է իր միջուկային ծրագրի ընդլայնումը:
Գործակալության տվյալներով` Իրանը չի հատել Իսրայելի սահմանած հարստացված ուրանի ծավալի «կարմիր գիծը»:
Միևնույն ժամանակ երեք ամսվա ընթացքում Իրանը 5 %-ով մեծացրել է բարձր հարստացված ուրանի պաշարները` հասցնելով այն 196 կգ-ի:










































