Rolls Royce ընկերությունը պատրաստվում է 3D տպման տեխնոլոգիան օգտագործել` ավիացիոն շարժիչների մասերի արտադրության համար: Այս մասին հաղորդում է Financial Times-ը` վկայակոչելով տեխնոլոգիական ռազմավարության հարցերով Rolls Royce-ի բաժնի ղեկավար Հաներ Վափենհանսին:
«3 D տպիչը լիակատար նոր հնարավորություններ է բացում արտադրական դիզայնի համար: 3 D-ի գործընթացի ժամանակ դու կապված չես հստակ սարքի և ձևի հետ և կարող ես ցանկացած ձև կիրառել ըստ ցանկության»,- մեկնաբանել է նա:
Նրա խոսքերով` հետազոտությունը ցույց է տվել, որ նման կերպ կարելի է ստեղծել ավելի թեթև մասեր: Վափենհանսը կարծում է, որ 3D տպիչի օգտագործումը թույլ կտա էականորեն կրճատել մեկ դետալի ստեղծման ժամանակը:
Այսօրվա դրությամբ այդ գործընթացի համար պահանջվում է 18 ամիս, իսկ 3D տպիչի օգտագործման դեպքում այդ ժամանակը կկրճատվի մինչև մեկ շաբաթ:








































