Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները 79 միլիոն դոլարով հինգհարկանի առանձնատուն են ձեռք բերել Քենսինգթոնյան պալատի մոտ: Այսպիսով նրանք որոշել են մոտ ապրել դքսուհի Քեթրինին և արքայազն Ուիլյամին: Նրանք թագավորական ընտանիքի հետ հանդիպել են 2007 թ., իսկ 2011 թ. հրավիրվել են Ուիլյամի և Քեյթի հարսանիքին` հաղորդում է spletnik.ru-ն:
Առանձնատունն ունի սպա-կենտրոն, լողավազան, հսկայական կայանատեղի, հինգ լոգասենյակ, կինոթատրոն, գրադարան, ռեստորանային խոհանոց և մերսման մի քանի սենյակ:
Սակայն ամենահետաքրքիրը «սարսափի սենյակն է», որը շատ հայտնի է հարուստ եվրոպացիների և ամերիկացիների շրջանում:
Հիշեցնենք, որ Բեքհեմներն իրենց առանձնատունը վաճառել են մեկ ամիս առաջ՝ 9.5 միլիոն ֆունտ սթեռլինգով:









































