Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Անհիմն մեղադրանքները լավ բանի չեն հանգեցնելու. Տիգրան Սարգսյան

Ազգային ժողովը նոյեմբերի 14-ի արտահերթ նիստում որոշեց 2014-ի պետբյուջեի նախագծի քվեարկությունը հետաձգել չորս օրով: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփիչ ելույթում նշեց, որ կառավարության առաջնային մարտահրավերները գործազրկությունը, արտագաղթը, աղքատությունն ու կոռուպցիայի բարձր մակարդակն են: Դրանք, ըստ վարչապետի, կարևոր մարտահրավերներ ու լրջագույն խնդիրներ են, որոնք խոչընդոտում են մեր երկրի բնականոն զարգացմանը:

«Այն, որ մեր կառավարությունն արձանագրում է, որ այս խնդիրներն առկա են, մեր ընդդիմախոսների համար դժվարություններ է ստեղծում. նրանք փորձում են բացահայտել այլ լրջագույն խնդիրներ ու անհիմն փաստարկներ բերել, որը չի նպաստում երկխոսությանը: Պատրաստ ենք մասնագիտական քննարկումների ու ցանկացած հարցի տալ պատասխան»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ անհիմն մեղադրանքները ոչ մի լավ բանի չեն հանգեցնելու, ինչպես չեն հանգեցրել վերջին քսաներեք տարիների ընթացքում: Նրա խոսքով՝ հաջողության են հասնում նրանք, ովքեր հանդես են գալիս առաջարկություններով, ու դա գնահատվում է և՛ ժողովրդի, և՛ իշխանությունների կողմից:

«Մեր ընդդիմախոսները բարձրաձայնում են այն խնդիրները, որ կան Հայաստանում, և կառավարության խնդիրն է լուծում տալ, որպեսզի մեր քաղաքացիները շոշափելի արդյունքներ տեսնեն, այդ առումով մենք համաձայն ենք գնահատականների հետ: Մեր ընդդիմախոսներն իրենք են հայտարարում, որ քաղաքացիական հասարակության ձևավորման առումով կան հաջողություններ, որ այսուհետ ցանկացած իշխանություն կաշկանդված է լինելու, քանի որ ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, քանի որ առանց միջին խավի հնարավոր չէ բացահայտել մեր երկրի տնտեսական պոտենցիալը»,- ասաց նա՝ միաժամանակ առաջարկելով ՓՄՁ-ների հետ կապված քննարկում կազմակերպել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում