Բեռլինյան կինոփառատոնում կայացել Է Գաս Վան Սենտի «Մի հուզվիր, նա հեռու չի գնա» նոր ֆիլմի պրեմիերան, որում գլխավոր դերերը խաղացել են Հոակին Ֆենիքսը, Ռունի Մարան և Ջոնա Հիլլը:
Քննադատները Բեռլինալեի մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմն ընդունել են ծափողջույններով:
Կինոնկարը պատմում Է ամերիկացի ծաղրանկարիչ Ջոն Քալահանի մասին, որը ալկոհոլի նկատմամբ հակում ունենալու պատճառով վթարի Է ենթարկվել, ինչի հետևանքով հայտնվել Է հաշմանդամի սայլակին:
Գաս Վան Սենտը Բեռլինյան կինոփառատոնի ակտիվ մասնակիցն Է, որտեղ նրա կինոնկարները մի քանի անգամ պարգևներ են ստացել: Ստուգատեսի պարգևների հանձնման արարողությունը տեղի կունենա փետրվարի 23-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:







































