Եռաչափ տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծված առաջին առանձնատները կհայտնվեն Դուբայում առաջիկա 2 ամիսների ընթացքում։ Այս մասին հայտնում է Arabian Business պարբերականը։
Նման առանձնատների ստեղծման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումները և գործիքներն արդեն գտնվում են Դուբայում, հայտնել են քաղաք-էմիրության քաղաքապետարանում։
Մինչ 2030 թվականը նոր շինությունների 25 տոկոսը քաղաքում «տպված» կլինի այդ ժամանակակից տեխնոլոգիայով, ինչը կկրճատի շինարարական ծախսերն ու կնվազեցնի կառուցման ժամկետները։










































