Նոյեմբերի 21-ին սրճարանների համաշխարհային Starbucks ցանցը Շվեյցարիայում կբացի պատմության մեջ իր առաջին շարժական սրճարանը: Հաստատությունը տեղակայվել է շվեյցարական գնացքներից մեկի երկհարկանի վագոնում, գրում է Look at Me-ն:
Ինչպես հաղորդվում է, Starbucks-ի ֆիրմային սրահը կարող է տեղավորել 50 մարդու:
Խանութի ներսում փայտե սեղաններ ու կաշվե բազկաթոռներ են տեղադրված:
Ընկերությունում նշում են, որ Starbucks-ի նորամուծությունն այն է, որ սրճարանում նաև մատուցողներ կլինեն:







































