«Սասնա ծռեր–3» դատական նիստն այսօր` փետրվարի 20-ին, ընթացել է առանց պաշտպանների եւ ամբաստանյալաների։
Դատական նիստի սկզբում փաստաբաններ Դավիթ Գյուրջյանը, Արայիկ Պապիկյանը եւ Հայարփի Հարությունյանը պահանջել են դատարան բերել իրենց պաշտպանյալներին։ Նրանք հիմնավորել են, որ առանց պաշտպանյալների չեն կարաղանա նրանց պաշտպանությունն իրականացնել։









































