Իտալիայի դատախազությունը նախազգուշացրել է Պապին՝ Կալաբրիայի մաֆիան՝ Նդանգետան, դժգոհ է, որ Հռոմի պապը Վատիկանի ինստիտուտներից թափանցիկ գործունեություն է պահանջում: Le Figaro-ում տպագրված «Հռոմի պապը վտանգված է» հոդվածում այս մասին գրում է Էնն-Լոր Ֆրեմոնը:
Զտումը, որը Ֆրանցիսկոսը ցանկանում է իրականացնել Կաթոլիկ եկեղեցու ֆինանսական կառույցներում, հարուցել է կալաբրիական մաֆիայի դժգոհությունը՚ Այս մասին Il Fatto Quotidiano թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Ռեջիո Դի Կալաբրիա քաղաքի դատախազի օգնական Նիկոլա Գրատերին:
«Բոլոր նրանք, ովքեր սնվում են եկեղեցուց եկած իշխանությամբ ու հարստությամբ, նյարդայնանում ու անհանգստանում են»,- ասել է նա:
Իր հարցազրույցում Նիկոլա Գրատերին վերլուծում է մաֆիայի ու եկեղեցու հարաբերությունները. «Ես չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք կազմակերպված հանցավորությունն ինչ-որ բան ձեռնարկել, սակայն նրանք այդ մասին հաստատ մտածել են: Դա կարող է շատ վտանգավոր լինել, քանի որ Նդանգետան Իտալիայի ամենավտանգավոր մաֆիան է»:









































