Հնդկաստանի Ջարկհանդ նահանգում ոստիկանները ձերբակալել են 11 մարդու՝ կախարդության մեջ կասկածվող 2 կանանց հետ դաժան վերաբերմունքի համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։
65-ամյա կնոջ ու նրա 35-ամյա դստեր մազերը սափրել են, մերկացրել և ստիպել նման տեսքով շրջել փողոցներով։ Բացի այդ, նրանց ստիպել են ուտել մարդկային արտաթորանք։
Բնակիչները կասկածում են, որ նրանք հիվանդություն են բերել գյուղ։









































