Թեհրանի հյուսիսում անկարգությունների հետևանքով զոհվել են 3 ոստիկաններ։ Այս մասին հայտնել է Իրանի ոստիկանության մամլո ծառայության ղեկավար Սայիդ Մունտազիրուլմեհդին, փոխանցում է APA գործակալությունը։
Նրա խոսքով՝ Պասդարան ծառուղում ցույցի ժամանակ հասարակական կարգը խախտող անձիք ավտոբուսով վրաերթի են ենթարկել ոստիկանության ջոկատները։ Զոհվել են 3 ոստիկաններ։
Հրատապ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկաններին սպանողները ձերբակալվել են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Իրավապահները վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը։










































