Ֆիլիպ Կիրկորովը չափազանց ուշադիր է երեխաների ցանկությունների նկատմամբ և մեծ ուշադրություն է դարձնում նրանց տաղանդների զարգացմանը։ Հայտնի է, որ փոքրիկ Ալլա–Վիկտորյան և Մարտինը սովորում են պարել, լողալ, ծեփել, նկարել և նույնիսկ երգեր են ձայնագրում իրենց աստղային հայրիկի հետ։

Վերջերս երգչի աղջիկը որոշել է նոր հոբբիով զբաղվել՝ գեղասահքով։ Ինչպես պատմել է Կիրկորովը՝ աղջիկը հիացել է հայտնի չեմպիոն Եվգենի Պլուշչենկոյի որդու կատարումով և խնդրել է հորը՝ իրեն գեղասահքի տանել։

Այժմ երգիչը պատրաստվում է երեխային տանել Պլուշչենկոյի հիմնադրած Գեղասահքի ակադեմիա։ Կիրկորովի խոսքերով՝ դուստրն արդեն պատրաստվում է սպորտային կարիերայի սկզբին՝ ուշադիր հետևելով Փհենչխանի Օլիմպիադայում գեղասահքի մրցումներին։
![]()










































