Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ֆրանսիական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր մարզական կարիերայի ամենադժվարին հատվածի մասին:
«1222 րոպե տևած գոլային երաշտը կարիերայիս ամնադժվար հատվածն էր: Բայց ես ինձ զուսպ էի պահում: Գիտեի, որ մարզաշապիկս չեմ պատռելու գոլ խփելուց հետո:
Ընդհանրապես, ես շատ հավասարակշռված եմ: Հաճախակի չեմ կիսում գաղտնիքներս մարդկանց հետ: Ընկերներս հաճախ կատակում են այդ կապակցությամբ: Պետք է ավելի հաճախ ժպտալ»,- հայտարարել է Բենզեման:









































