Եգիպտուհին որոշել է բաժանվել ամուսնուց այն բանից հետո, երբ ամուսինը հրաժարվել է նրա համար շաուրմա գնել։
«Ըստ ավանդույթի՝ մեզ ծանոթացրել են մեր ծնողները։ Ես նրան հարսանիքից միայն մի քանի ամիս առաջ եմ տեսել և չեմ հասցրել ճանաչել, թե որքան ժլատ է նա»,– պատմել է կինը։ Նրա խոսքերով՝ ամուսնությունից հետո հենց առաջին շաբաթվա ընթացքում ամուսինն ասել է, որ ատում է ինչ որ տեղ գնալ, քանի որ դա «գումարի իզուր վատնում է»։
Սակայն ամուսնությունից 40 օր հետո կինը այնուամենայնիվ համոզել է ամուսնուն գնալ զբոսնելու։ Զբոսանքի ժամանակ նա ամուսնուն խնդրել է շաուրմա գնել, նա հրաժարվել է, ասելով, որ արդեն հյութ է գնել իր համար։ Այդ բանից հետո կինը վերջնական որոշել է վերադառնալ ծնողների տուն և բաժանության հայց է ներկայացրել։











































