Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հաստատում է, որ վարակված կարտոֆիլը երկիր է բերվել Հայաստանից, ինչը հաստատվել է լաբորատոր հետազոտություններով: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
«Վարակված կարտոֆիլի խմբաքանակը հայտնաբերվել էր «Սադախլո», «Գեգուտի» և «Նինոծմինդա» մաքսային անցակետերում: Ընդգծում ենք, որ այդ անցակետերով այլ երկրներից կարտոֆիլի ներկրում չի իրականացվել, այդ իսկ պատճառով հայտարարությունն այն մասին, որ վարակված կարտոֆիլը արտահանված չի եղել Հայաստանից, չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է ծառայությունը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ վնասակար միկրոօրգանիզմներով վարակված կարտոֆիլը Հայաստանից Վրաստան էր տարվել հոկտեմբերի 27-ին և 31-ին՝ 20 բեռնատարներով:
ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանից Վրաստան արտահանված կարոտֆիլը վարակված չի եղել: Նրա խոսքով՝ Հայաստանում անցկացված լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ կարտոֆիլն առողջ է եղել:










































