Wednesday, 01 07 2026
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը

Անփոփոխ շեշտադրումներ, որոնք չեն զսպի Ալիևի ախորժակը

Երեկ Մյունխենի իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԼՂ խնդրին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին աղմկահարույց ելույթի համատեքստում: Սարգսյանն այս թեմայով, ըստ էության, նոր շեշտադրում չի կատարել` թերևս, այն բացառությամբ, որ ակնկալիք է ձևակերպել Եվրոպայից. «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում: Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:

Միջազգային հանրությունը գուցե իսկապես ադեկվատ չի արձագանքում Ալիևի ելույթին, հասցեական չէր նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարությունը: Սա ակնհայտ է, մյուս կողմից` Երևանում նույնպես համարժեք չեն գնահատում թե Ադրբեջանի նախագահի ելույթը և թե այն գլոբալ գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Միջազգային հանրությունն օբյեկտիվորեն չի կարող համարժեք արձագանքել Ալիևի ելույթին, ավելին` գործնական քայլերի մակարդակում պատժել Բաքվին: Միաբևեռ համակարգը փլուզվում է, միջազգային նորմերը, օրենքները չեն գործում, ձևավորման սաղմնային փուլում է բազմաբևեռ աշխարհը` գլոբալ անվտանգությանն ու կայունությանն ուղղված իր մարտահրավերներով:

Ռուսաստանի նման երկրները, հանուն իրենց կայսերապաշտական շահերի, թուլացրեցին անվտանգության գլոբալ համակարգը: Նույնն անում է Ադրբեջանը լոկալ` տարածաշրջանային մակարդակի վրա, մանավանդ, որ 2016-ի ապրիլին, ըստ էության, չպատժվեց` միջազգային նորմերը խախտելու համար: Եթե չեն գործում միջազգային նորմերը, չկա դրանց երաշխավորը, ապա Ադրբեջանը կարող է մտածել, որ կարող է վարել ագրեսիվ քաղաքականություն և դրա համար անպատիժ մնալ: Հայաստանում սովորաբար ոգևորությամբ ենք արձագանքում Ռուսաստանի միջազգային դերի մեծացման փաստին և, ըստ էության, հատուցում ենք դրա համար, որովհետև բազմաբևեռ աշխարհը ծնում է ազդեցության գոտիներ, իսկ Ադրբեջանն` օգտվելով դրանից, լոկալ հարթության վրա իրեն պահում է հար և նման Ռուսաստանին:

Մյուս կողմից` եթե Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին, առաջին հերթին` դա պարտավոր է անել հենց ինքը: Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ «Երևանի ու Զանգեզուրի պատմական հողեր» վերադառնալու Ալիևի հայտարարության հիմնական մոտիվը, առիթը դատարկվող Հայաստանն է, վտանգավոր չափերի հասնող արտագաղթը, որը Բաքվին թույլ է տալիս` մշակել հեռուն գնացող ռազմավարական հայտարարություններ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթից մեկ օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ալիևը խոսել է ոչ թե «Երևանի ու Զանգեզուրի վերադարձի», այլ «իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադարձի» մասին:

Նույնիսկ առանց այս պարզաբանման` ակնհայտ էր, որ աղմկահարույց ելույթում Ալիևը խոսել է ոչ այնքան Երևանը կամ Զանգեզուրը գրավելու, այլ այդ տարածքներ թուրքական տարրը վերադարձնելու, այլ խոսքով` այսպես կոչված, տնտեսական և էթնիկ «էքսպանսիայի» մասին: Հենց այս հարթության վրա ենք խոսում Երևանի ոչ ադեկվատ արձագանքի մասին:

Ալիևի ելույթը զառացանք կամ հիմարություն անվանելը, Եվրոպայի և միջնորդների աջակցությունն ակնկալելն ոչինչ չի փոխի, եթե Հայաստանը չդառնա մրցունակ, արդյունավետ պետության մոդել: Միայն այդ ճանապարհով է հնարավոր զսպել Բաքվի ախորժակն ու հավակնությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում