Սովորական խոզը, իր մեջ նկարչական տաղանդ հայտնաբերելով, համաշխարհային ճանաչում է ստացել։ Այժմ մոդայիկ նկարչուհին ճամփորդում է ցուցահանդեսներով և մեծ գումարներ վաստակում։

Խոզն իր հերթին է սպասելիս եղել սպանդանոցում, երբ նրան գնել է կենդանիների իրավունքների պաշտպան Ջոան Լեֆսոնը՝ ՀԱՀ–ից։ Փրկարարը նրան տեղավորել է իր ֆերմայում, և ապահովել է նրան ոչ միայն ուտելիքով, այլ նաև խաղալիքներով։ Խաղալիքների մեջ խոզուկը արագ գտել է վրձինը և սկսել է նկարել։ Ջոանը իր տաղանդավոր խոզին Pigcasso է անվանել։ Նրա համար ներկեր և մոլբերտ է գնել և սկսել է սոցցանցերում ակտիվորեն զբաղվել խոզի փիարով։ Արդյունքում՝ նրա նկարները ցանկացողների մեծ հերթ է գոյացել։

Քննադատները նրա ոճը որպես «աբստրակտ էքսպրեսիոնիզմ» են բնութագրում։ Արվեստագետները ընդունում են 200 կիլոյանոց նկարչուհու տաղանդը և կանխատեսում են, որ մի քանի տարի հետո խոզի նկարները միլիոնավոր դոլարներով են վաճառվելու։












































