Wednesday, 17 06 2026
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր

«Կրեմլյան ցուցակի» հայկական շարժը

«Մագնիտ» խանութների ցանցի բաժնետոմսերի 29.1%-ը երեկ վաճառվել է ՎՏԲ բանկին: Սա Ռուսաստանի վերջին օրերի տնտեսական գլխավոր նորությունն է: Ռուսաստանի խոշորագույն ռիթեյլերներից մեկը համարվող ընկերությունը պատկանում է Սերգեյ Գալիցկիին (Հարությունյան), ով ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած «Կրեմլի ցուցակի» ֆիգուրատներից մեկն էր: Դժվար է ասել, թե Գալիցկիի ընկերության ակտիվների վաճառքն ինչքանով է պայմանավորված այս հանգամանքով, սակայն գործարարը ակնհայտ ափսոսանքով է խոսում տեղի ունեցածի մասին` ասելով, թե շատ բարդ որոշում է կայացրել:

Ավելի վաղ պետական մասնակցությամբ ռուսական բանկերին էին անցել այլ հայ միլիարդատերերի ակտիվներ: Խոսքը` Ռուբեն Վարդանյանի «Տրոյկա-Դիալոգ» ընկերության և Դանիիլ Խաչատուրովի «Ռոսգոսստրախի»՝ Ռուսաստանի խոշորագույն ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մասին է: Առհասարակ պարզ չէ բանտում վերջերս մահացած Լևոն Հայրապետյանի բիզնեսների և ֆինանսների ճակատագիրը: Իհարկե, հիմքեր չկան պնդումների համար, որ հայ մեծահարուստներն ու նրանց բիզնեսները Ռուսաստանում պրոբլեմների մեջ են հայտնվում էթնիկական հատկանիշի կամ ազգային խտրականության հիմքով:

Ավելի շուտ կարծում ենք` Ռուսաստանում բիզնես միջավայրը դարձել է անտանելի` մի կողմից, Ռուսաստանի ավտորիտար իշխանության կոշտ, ըստ էության` բանդիտական քաղաքականության, պետական բեսպրեդելի, մյուս կողմից` արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը խոշոր նախագծեր են իրականացնում Հայաստանում` կարծես թե, որոշակիորեն ապահովագրելով իրենց կապիտալը կանխատեսելի ֆորս-մաժորային իրավիճակներից:

Ռուսաստանում ձևավորված ոչ բարենպաստ տնտեսական կոնյուկտուրայի համատեքստում որոշակի առաքելություն կարող է վերապահվել Կարեն և Սամվել Կարապետյանների ստեղծած «Ներդրողների ակումբին»: Այս ինստիտուտն, ըստ էության, չկարողացավ կատարել այն գործառույթներն, ինչի համար ստեղծված էր ի սկզբանե: Հայաստան այդպես էլ չմտան խոշոր ներդրումներ, որոնք նշանակալի դեր կունենային Հայաստանի տնտեսության համար: «Ներդրողների ակումբը» չդարձավ նաև այն արդյունավետ գործիքը, որ միջոցով պետք է լեգիտիմացվեին և դրսևորում ստանային Կարեն Կարապետյանի իշխանական հավակնությունները: Այնուամենայնիվ, «Ներդրողների ակումբն» որոշակի ձևավորված հարթակ է, որը Ռուսաստանի շուրջ ձևավորված այսօրվա ոչ բարենպաստ միջազգային և տնտեսական համատեքստում կարող է լուծել` մի կողմից, հայկական ծագմամբ ռուսական կապիտալի ապահովագրման, մյուս կողմից` Հայաստանի տնտեսության զարգացման հարցեր: Եթե ռուսաստանահայ կապիտալին իրապես հետաքրքիր է Հայաստանը, ապա մեր տնտեսությունը կարող է փրկօղակ դառնալ Ռուսաստանում բնակվող մեծահարուստ հայերի համար: Նրանք կարող են իրենց կապիտալը ներդնել Հայաստանում` խուսափելով հնարավոր ռեպուտացիոն և ֆինանսական կորուստներից, որոնք կարող են ամերիկյան հնարավոր պատժամիջոցների հետևանք լինել:

Մյուս կողմից` Ռուսաստանում ապրող հայ գործարարները կազատվեն այդ երկրի ավտորիտար համակարգի հնարավոր ճնշումներից, որոնք ավելի համակարգված և թիրախային են դառնալու արևմտյան պատժամիջոցների շարունակման և ռուսական տնտեսության չդադարող գահավիժման համատեքստում: Իհարկե, այս խնդրում անելիք ունի նաև Հայաստանի կառավարությունը, որովհետև նույնիսկ հայրենասիրական զգացումների ֆոնին հայկական ծագմամբ ռուսական բիզնեսը չի կարող իրեն թույլ տալ` իր գումարները ռիսկային մի միջավայրից մյուսը տեղափոխելու շռայլությունը: Հայաստանի տնտեսության հիմնական մարտահրավերներ շարունակում են մնալ կոռուպցիան և մենաշնորհները, որոնք պատճառ են դառնում, որպեսզի երկրից տեղի ունենա կապիտալի ապօրինի արտահոսք: Այս իրավիճակն արագ հաղթահարման անհրաժեշտություն ունի, այլապես Ռուսաստանի մեծահարուստ հայ գործարարների հնարավոր ներդրումներն ավելի ապահով հասցեներ կգտնեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում