Համաշխարհային կայունության գլխավոր սպառնալիքը կիբերհարձակումներն են: Այս մասին CNBC հեռուստաալիքում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաեն:
Նրա խոսքով՝ ցանկացած հակառակորդ՝ ներառյալ ԴԱԻՇ-ը, իր նպատակների համար օգտագործում է կիբերտարածությունը: Գերմանիայի պաշտպանության նախարարը հավելել է նաև, որ կիբերանվտանգության ապահովումը, իր կարծիքով, բոլոր երկրների կառավարությունների և ընկերությունների գլխավոր խնդիրն է՝ հաղորդում է «360» հեռուստաալիքը:










































