
2017 թվականին շվեյցարական Barry Callebaut ընկերությունն աշխարհին է ներկայացրել բնական վարդագույն շոկոլադ, որն այսօր համարվում է մուգ, կաթնային և սպիտակ շոկոլադներից հետո 4-րդ տեսակը։ Սակայն ճապոնական Village Vanguard ընկերությունը ստեղծել է շոկոլադի ևս մեկ տարատեսակ՝ այդ քաղցրավենիքի համար արտասովոր գույնի՝ կապույտ։
Շոկոլադի կապույտ գույնը ստացվել է Աոմորի պրեֆեկտուրայում աճեցվող կապույտ խնձորների բնական ջեմից և թաիլանդական բույսից։
Կապույտ շոկոլադե ջնարակով 6 թխվածքաբլիթների տուփն արժի 20 դոլար։ Վաճառքն ընկերության կայքում սկսվել է փետրվարի 14-ին, հայտնում է Kedem-ը։