Ամերիկյան Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում 53-ամյա տղամարդը սպանել է կնոջը, դստերը և կնոջ եղբորը, որից հետո ինքնասպան է եղել: Այս մասին է տեղեկացնում Associated Press-ը:
Սպանվածների մարմինները նա ետնաբակ է տարել և վառել է:
Ոստիկանությունը հաստատել է, որ մարդասպանը վերջերս էր բաժանվել կնոջից և դատարանի ոոշմամբ պետք է երեքշաբթի երեկոյան լքեր տունը: Սակայն նա անսպասելիորեն վերադարձել է և սպանել տանը գտնվող բոլոր մարդկանց:








































