Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Դու ո՞ր օրվա փաստաբանն ես. ՓՊ նախկին նախագահը՝ արդարադատության փոխնախարարին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը և կից նախագծերի փաթեթը, որում ներառված է նաև դատական նիստի ընթացքում փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու դրույթը: Նախագծին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 10 պատգամավոր:

Փաստաբանների նկատմամբ մինչև 100 հազար դրամ սանկցիա կիրառելու դրույթը ներառված էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, սակայն հետագայում Դատական օրենսգրքից այն հանվեց և ներառվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Փաստաբանները երկօրյա գործադուլ արեցին, բողոքեցին այս դրույթի հետ կապված՝ այն համարելով անթույլատրելի և հետընթաց։ Ամեն դեպքում դրույթը պահպանվեց Քաղաքացիական դատավարության օրենսգրքում և երկու ընթերցմամբ էլ ընդունվեց, իսկ Փաստաբանների պալատի նախաձեռնած գործադուլը, ըստ էության, արդյունք չտվեց։
Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այս հարցում հնարավոր էր հաջողություն ունենալ, եթե ժամանակին դրա դեմ պայքար տարվեր։ «Հարկավոր էր ժամանակին պայքարել, ոչ թե օրենքի ընդունումից մի օր առաջ, երբ արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր»,- ասաց Սահակյանը՝ հավելելով. «Սա օրենք չէ։ Սա պարան է՝ գցված փաստաբանի վզին, և կարող են ձգել ու խեղդել փաստաբանին, երբ ցանկանան։ Իսկ եթե ուզում են փաստաբաններին դաստիարակել, թող սկսեն իրենց դատավորներից, որոնք աջ ու ձախ խախտում են դատավարության օրենքները, դատարանակազմության մասին օրենքը։ Դատավորները աջ ու ձախ, ցինիկաբար, լկտիաբար խախտում են օրենքները։ Լինելով անգրագետ՝ համարում են, որ իրենք են ճիշտ, փաստաբանները սխալ են։ Իսկ արդյունքը Մարդու իրավունքնների եվրոպական դատարանի վճիռներն են ընդդեմ Հայաստանի»,- նշեց ՓՊ նախագահը։

Սահակյանի խոսքով՝ այնպես չէ, որ փաստաբանը պետք է դատական նիստի ընթացքում դեբոշներ սարքի, խուլիգանություն անի։ Այդպիսի փաստաբաններին իսկապես պետք է պատժել, դրա համար Փաստաբանների պալատ կա։ Բայց երբ որ խոսքը փաստաբանին ուղղակի լռեցնելու մասին է, ապա դա անընդունելի է։
ՓՊ նախկին նախագահի խոսքով՝ իր համար առավել անհասկանալի և անընդունելի է, որ այդ նախագիծը ԱԺ-ում պաշտպանում էր արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ով Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է եղել։ «Արթուր Հովհաննիսյան, էդ ինչպե՞ս է եղել, էդ դու ե՞րբ ես դատական նիստերի մասնակցել, որ կարծիք ես հայտնում։ Դու ո՞ր օրվա փաստաբանն ես, քանի՞ հոգի ես պաշտպանել։ Դու քո կաշվի վրա զգացե՞լ ես այն ոտնձգությունները, որ փաստաբանի, իրավունքի, օրենքի նկատմամբ կատարում են դատարանները։ Չես զգացել։ Տաք տեղիցդ, փոխնախարարի պաշտոնից ես միայն դրա մասին խոսում։ Դու պետք է փաստաբանների կողմնակիցը լինեիր և ասեիր, որ այս օրենքը կյանք չպետք է ունենա։ Պետք է ասեիր, որ «Սասնա ծռերի» պատճառով չպետք է օրենքում փոփոխություն մտնի»,- արդարադատության փոխնախարարին ուղղելով իր խոսքը՝ ասաց Սահակյանը։

Ռուբեն Սահակյանը կարծում է, որ հիմա էլ կարելի է կտրուկ քայլեր անել, թեկուզ փողոց դուրս գալ, ակցիաներ անել, բայց վստահ չէ, որ բոլոր փաստաբանները մի մարդու պես կհամախմբվեն, քանի որ շատ փաստաբաններ «փայտիկի ուղղությանն են նայում, թե փայտիկը որ ուղղությամբ կշարժվի»։

Սահակյանից նաև հետաքրքրվեցինք՝ այս անգամ հավատո՞ւմ էր Փաստաբանների պալատի նախագահի անկեղծությանը գործադուլներ կազմակերպելու հարցում, թե՞ ամեն դեպքում ուղղորդվածություն տեսնում է. «Չեմ կարող ասել։ Ես ինձ վրա լիազորություն չեմ վերցնում մեկնաբանություններ անելու այնպիսի հարցերում, որոնցում ինֆորմացված չեմ։ Բայց ամեն ինչ էլ կարող է լինել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում