ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը գազի խցանված ոտնակով BMW X5 ավտոմեքենայով անցել է 70 կմ և ստիպված եղել խնդրել ոստիկաններին, որպեսզի կանգնեցնեն իրեն։ Այս մասին հայտնում է WPTV News հեռուստաալիքը։
28-ամյա Ջոզեֆ Կուպերի խոսքով՝ գազի ոտնակը խցանվել ու չի ենթարկվել, երբ ինքը 150 կմ/ժամ արագությամբ երթևեկելիս է եղել I-95 մայրուղով, որը հատում է ողջ երկիրը՝ հյուսիսից հարավ՝ կապելով Մեն և Ֆլորիդա նահանգները։
Մինչ ոստիկանությանը դիմելը տղամարդը փորձել է մեքենան կանգնեցնելու տարբեր մեթոդներ, սակայն ապարդյուն։
Իրավապահները նրա ճանապարհի առաջ 2 անգամ փշապարիսպ են կանգեցրել։ Դրանց հարվածելով՝ մեքենայի արագությունը դանդաղել է մինչև 95 կմ/ժամ։ Մեքենան կանգ է առել միայն երրորդ պատնեշին հարվածելուց հետո։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
BMW-ի ներկայացուցիչներն արդեն անվանել են վարորդի վարկածը ոչ ճշմարտանման։ Նրանց խոսքով՝ հատակի կառուցվածքն ու ավտոմոբիլային համակարգիչը կանխում են գազի ոտնակի արգելափակումը։









































