Հայտնի մոդել Միրանդա Քերը զարդարել է Self ամսագրի շապիկը:
Ավստրալիացի գեղեցկուհին դարձել է ամսագրի դեկտեմբերյան համարի հերոսուհին` ի ցույց դնելով իր ողջ հմայքը: Ամսագրի հետ ունեցած հարցազրույցում Միրանդան ընթերցողներին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները: Նա խոստովանել է, որ առողջ կենսակերպ է վարում:
«Պետք է հոգ տանել ոչ միայն արտաքինի, այլև առողջության մասին: Ես առողջ կենսակերպ եմ վարում և հետևում եմ իմ սննդին: Նախաճաշին նախընտրում եմ ուտել ձու և ավոկադո, ճաշին` ձուկ և սպանախով, ֆեթայով ու բրոկոլիով աղցան, ընթրիքին` հավ և բանջարեղեն»,- ասել է մոդելը:
Այս մասին գրում է Viva.ua կայքը:











































