Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 16-ին, հրավիրել է արտահերթ նիստ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակվելու համար ներկայացվել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը. «Այսօր Հրայր Թովմասյանը պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել»:
Պատգամավորները տեղից բացականչեցին. «Բոլորս ուրախ ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































